Ալֆոնսո Դևիսի վնասվածքը շատ ավելի լուրջ է, քան նախկինում ենթադրվում էր

Ալֆոնսո Դևիսը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել չորսից վեց շաբաթ:

Չորեքշաբթի օրը «Բավարիայի» պաշտպանը չավարտեց Չեմպիոնների լիգայի «Ֆեյենորդի» դեմ հանդիպումը (0:3): Առաջին խաղակեսի վերջում ֆուտբոլիստը վնասվածք ստացավ։

Ըստ Bild-ի՝ Դևիսի ստացած վնասվածքը շատ ավելի լուրջ է, քան նախկինում ենթադրվում էր։ Նախկինում պատասխանատուները լավատես էին՝ կարծելով մկանային մանրաթելերի միայն մի փոքր պատռվածք: Սպասվում էր, որ ֆուտբոլիստը կարող է բացակայել 2 շաբաթով։

Հետազոտությամբ հաստատվել է ազդրի հետնամասի մկանաթելի պատռվածք, սակայն պարզվել է, որ պատռվածքն ավելի լուրջ է։ Ի վերջո, պարզ դարձավ, որ խաղացողը բաց կթողնի մեկ կամ մեկ կամ երկու ամիս։