Վոյցեխ Շչեսնին՝ Հանս-Դիտեր Ֆլիկի խաղային սկզբունքների մասին

«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի խաղային սկզբունքների վերաբերյալ իր մեկնաբանություններով։

«Ես երբեք չեմ խաղացել նման բարձր պաշտպանական գծով: «Արսենալում» Վենգերը շատ բան էր պահանջում դարպասապահից, բայց այստեղ խաղացողներն ինձանից շատ հեռու են։

Նույնիսկ 34 տարեկանում դու դեռ կարող ես սովորել, դա հիանալի փորձ է»,- Շչեսնիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:

Հիշեցնենք, որ 34-ամյա լեհը «Բարսելոնային» է միացել 2024 թվականի հոկտեմբերի սկզբին։ Այս ընթացքում նա մասնակցել է չորս հանդիպման, բաց է թողել հինգ գնդակ և երկու անգամ կարողացել է անառիկ պահել դարպասը։