ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրի արդյունքներով հրապարակել է լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին։
Հավակնորդների թվում են Վինիսիուսը (Ռեալ Մադրիդ), Խուլիան Ալվարեսը (Ատլետիկո Մադրիդ), Ռաֆինյան (Բարսելոնա) և Լուուկ դե Յոնգը (ՊՍՎ)։
Վինիսիուսը դուբլի հեղինակ դարձավ Զալցբուրգի դեմ խաղում (5։1), Խուլիան Ալվարեսը դուբլի հեղինակ դարձավ «Բայերի» դեմ խաղում (2։1), Ռաֆինյան դուբլի հեղինակ դարձավ «Բենֆիկայի» դեմ խաղում (5։4), իսկ դե Յոնգը կրկին դուբլի հեղինակ դարձավ «Ցրվենա Զվեզդայի» հետ խաղում (3։2)։