«Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրեն Տխիկի Բեգիրիստայնը մեկնաբանել է Օմար Մարմուշի տեղափոխությունը «քաղաքայինների» ճամբար։
Այսօր «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարեցին հարձակվողի հետ պայմանագիր կնքելու մասին։ Այն նախատեսված է մինչև 2029 թվականը։
«Օմարը փորձառու հարձակվող է, և ես ուրախ եմ, որ նա միացել է մեզ: Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց, և ազդեց հանդիպումների ելքի վրա:
Նա ունի բարձր մակարդակի հարձակվողի համար անհրաժեշտ բոլոր որակները: Նա հիանալի արագություն և խաղի ըմբռնում ունի և հիանալի է գործում դարպասի առաջ», – ասել է «Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրենը: