Սիմոնե Ինձագի. «Մնում է վերջին քայլը անել, ամեն ինչ մեր ձեռքերում է»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գնահատել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու միլանյան թիմի շանսերը։

«Ես շնորհավորել եմ տղաներին։ Մենք լավ խաղացինք ֆիզիկապես ուժեղ թիմի դեմ, լավ էինք պաշտպանվում շարային հարվածների ժամանակ և չկորցրեցինք կենտրոնացումը: Մնում է վերջին քայլը անել, ամեն ինչ մեր ձեռքերում է»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Չեմպիոնների լիգայի յոթ խաղում «Ինտերը» հաղթել է հինգ անգամ, մեկ ոչ-ոքի է խաղացել և մեկ անգամ պարտվել: Միլանյա թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում: