Ռոդրիգո. «Առանձնահատուկ երեկո էր»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրի խաղում «Զալցբուրգի» նկատմամբ տարած հաղթանակը (5:1):

«Առանձնահատուկ երեկո էր։ Ուրախ եմ, որ Վինիսիուսը դարձավ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը՝ նա երկու գոլ խփեց, և որքան շատ խփի, այնքան լավ մեզ համար»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մադրիդի «Ռեալը» ունի 12 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։ «Զալցբուրգը» 3 միավորով 34-րդ տեղում է։