«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ռիվալդոն պատմել է, թե ում է համարում իր դիրքում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
Բրազիլացին առանձնացրել է «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահին:
«Ես կասեի Սալահը: Մբապպեն, իհարկե, չի խաղում իմ դիրքում, ես սովոր եմ ազատ խաղալ կենտրոնում։ Հարկ է նշել նաև Վինիսիուսը, Ռաֆինյան հիանալի են խաղում, իսկ Յամալը, հավանաբար, ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, ում ես երբևէ տեսել եմ իր տարիքում:
Եթե ես ընտրեի ինչ-որ մեկին նրա տիտղոսների պատճառով, ես կընտրեի Մբապպեին։ Եվ, իհարկե, Մեսսին դեռ խաղում է, և մենք երբեք չենք կարող մոռանալ նրա նվաճումները», – ասել է Ռիվալդոն Championat-ի թղթակից Գրիգորի Տելինգեյթերի հետ զրույցում: