«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրում «Ժիրոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):
Պորտուգալացին խփեց միակ գոլը և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
«Մենք գոհ ենք արդյունքից և աղյուսակում մեր դիրքից։ Սա հենց այն նպատակն է, որը մենք դրել ենք մեր առջև։ Թիմում հիանալի մթնոլորտ է։
Մենք բոլորս պայքարում ենք միմյանց համար: Մենք բոլորս հետևում ենք մեր մարզչին»,- Լեաուի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Միլանը» ունի 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Ժիրոնան» 3 միավորով 31-րդ տեղում է։