«Լեչեի» վինգեր Պատրիկ Դորգուն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ «Մանչեսթեր Յունայթեդը» նոր առաջարկ է պատրաստում 20-ամյա դանիացու համար այն բանից հետո, հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» դեռ պատրաստ չեն Դորգwuյի համար պահանջված 40 միլիոն եվրոն վճարել, սակայն դեռ կփորձեն առաջ գնալ բանակցություններում։ Ընդգծվում է, որ ինքը՝ Դորգուն, պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», և նրա պոտենցիալ պայմանագրի հետ կապված խնդիրներ չկան։
Այս մրցաշրջանում դանիացին անցկացրած 22 խաղում դարձել է 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։