Օմար Մարմուշի տրանսֆերը «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ չորրորդն է իր արժողությամբ

«Մանչեսթեր Սիթին» հինգշաբթի հայտարարել է Ֆրանկֆուրտի«Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշի տեղափոխության մասին։

Ըստ բրիտանական մամուլի՝ եգիպտոսցու համար քաղաքացիները վճարել են 63,2 մլն ֆունտ ստերլինգ։ Sky Sports-ի լրագրողները կազմել են «Մանչեսթեր Սիթիի» պատմության ամենաթանկ տրանսֆերների վարկանիշը։

Այս վարկանիշում Մարմուշը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։ «Մանչեսթեր Սիթին» ավելի շատ գումար է վճարել Ռուբեն Դիաշի (65 միլիոն ֆունտ), Յոշկո Գվարդիոլի (77,6 միլիոն ֆունտ) և Ջեկ Գրիլիշի (100 միլիոն ֆունտ) համար: «Մանչեսթեր Սիթին» այժմ զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: