Մարիո Բալոտելի․ «Մի՛ հորինեք նման բաներ»

Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին պատասխանել է այն լուրերին, որ կարող է հեռանալ «Ջենոայից»: Բալոտելին հորդորել է իր երկրպագուներին չշահարկել այդ հարցը, քանի որ նա դեռ պատկանում է ակումբին, որի հետ պայմանագիր ունի մինչև մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ Բալոտելլիին հրավիրել էր ակումբի նախորդ մարզիչ Ալբերտո Ջիլարդինոն, սակայն նոյեմբերին նա հեռացվեց, իսկ փոխարենը հրավիրվեց Պատրիկ Վիեյրան, ով թերահավատորեն է վերաբերվում ֆուտբոլիստին և առանձնապես կարիք չունի նրա ծառայությունների։

«Բոլորին, ովքեր գրում են իմ մասին, ովքեր ամենատարբեր բաներ են հորինում, ես ուզում եմ ասել մեկ բան՝ ես «Ջենովայի» խաղացող եմ, նույնիսկ եթե ոմանք դա չեն ցանկանում, մի հորինեք նման բաներ»,- գրել է Բալոտելին սոցիալական ցանցում: