Հարձակողական ոճի կիսապաշտպան Ջեք Գրիլիշն այս մրցաշրջանում չի փայլում, ինչն ազդել է «Մանչեսթեր Սիթիում» նրա խաղաժամանակի վրա: Պեպ Գվարդիոլան վերջերս ասաց, որ ցանկանում է տեսնել այն Գրիլիշին, որը կար 2022/23 մրցաշրջանում, երբ թիմը նվաճեց թրեբլը:
Խնդիրների ֆոնին Գրիլիշը սկսել է հայտնվել տրանսֆերային նորություններում: 29-ամյա խաղացողը հետաքրքրում է Պրեմիեր լիգայի մի քանի այլ ակումբների, որոնց թվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», հաղորդում է The Sun-ը:
Հնարավոր է, որ մեզ ցնցող տրանսֆեր է սպասվում՝ տեղափոխություն մանչեսթերյան մի թոփ ակումբից մյուսը: Հեղինակավոր Transfermarkt պորտալը Ջեք Գրիլիշին գնահատում է 45 միլիոն եվրո։