«Մանչեսթեր Սիթիի» անհավանական վատ ցուցանիշը Չեմպիոնների Լիգայում

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր տուրի 7-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2։4 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին։

Այսպիսով, Պեպ Գվարդիոլայի թիմը Չեմպիոնների Լիգայի 4 խաղում անընդմեջ չի կարողացել հաղթել մրցակցին։

ՈւԵՖԱ-ի տվյալներով՝ 2018 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ նման բան տեղի է ունենում «Քաղաքայինների» հետ։ Այնուհետեւ նրանք երեք խաղ անընդմեջ պարտվեցին 2017/18 մրցաշրջանում, ինչպես նաև 2018/19 մրցաշրջանի առաջին խաղում։

Ընթացիկ մրցաշրջանի վերջին չորս խաղերում «Մանչեսթեր Սիթին» պարտվել է ՊՍԺ-ին (2։4), «Յուվենտուսին» (0։2) և «Սպորտինգին» (1։4)՝ ոչ-ոքի խաղացել «Ֆեյենորդի» հետ (3։3)։