Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրում «Զալցբուրգի» դեմ խաղում (5:1) 2 գոլային փոխանցում է կատարել։
21-ամյա անգլիացին գոլային փոխանցումներ է կատարել հանդիպման 23-րդ և 34-րդ րոպեներին՝ երկու անգամ էլ կատարելով գոլային փոխանցում Ռոդրիգոյին։
Ինչպես նշում է Opta-ն, Բելինգհեմը Չեմպիոնների Լիգայում դարձել է 24 արդյունավետ գործողության հեղինակ (11 գոլ, 13 գոլային փոխանցում), որը հավասար է Լիոնել Մեսսիի ցուցանիշին 21 տարեկան հասակում:
Միայն Կիլիան Մբապպեն (37) և Էրլինգ Հոլանդը (26) ավելի շատ արդյունավետ գործողության հեղինակ են դարձել Չեմպիոնների Լիգայում մինչև 22 տարեկան դառնալը: