Ջուդ Բելինգհեմը մինչև 22 տարեկան դառնալը հավասարվել է Լիոնել Մեսսիի՝ Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների գոլերի թվին:
Երեկ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը երկու գոլային փոխանցում կատարեց ընդհանուր փուլի 7-րդ տուրի «Ռեդ Բուլ Զալցբուրգի» դեմ խաղում (5:1):
Բելինգհեմն այժմ Չեմպիոնների լիգայում կատարել է 24 գոլ ային գործողություն՝ 11 գոլ և 13 գոլային փոխանցում: Մադրիդի «Ռեալի» 20-ամյա կիսապաշտպանը հավասարվել է Լիոնել Մեսսիի՝ 21 տարեկան և ավելի երիտասարդ խաղացողների կողմից մրցաշարում խփած գոլերի քանակին, իսկ արգենտինացին «Բարսելոնայի» կազմում խփել է 17 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում:
Այս ցուցանիշով ռեկորդակիրը Կիլիան Մբապեն է (37 միավոր գոլ+փոխանցում), երկրորդ տեղում Էրլինգ Հոլանդն է (26 գոլ):