«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» խաղը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրում։
Երկրորդ խաղակեսը «Քաղաքայինները» սկսեցին երկու խփած գնդակով, սակայն հետո բաց թողեցին չորս գնդակ ու կրեցին պարտություն։
«Երկու խաղակեսերը նման էին երկու բոլորովին տարբեր ֆուտբոլային հանդիպումների: Առաջին խաղակեսը ցուցադրական տեսք ուներ, բայց երկրորդը լավագույն խաղակեսերից մեկն էր, որը մենք տեսել ենք Չեմպիոնների լիգայի այս փուլում:
Այնպիսի տպավորություն էր, որ ՊՍԺ-ի լավագույն թիմը դուրս եկավ վերջնամասում։ Կարող էր ամեն ինչ ավելի վատ լինել Պեպի թիմի համար», – ասել է Ջեյմի Կարագերը։