«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն շուտով կերկարաձգի պայմանագիրը։ Այս մասին հայտնում է AS-ը։
Նշվում է, որ սպասվում է, որ այսօր՝ հունվարի 23-ին, կողմերը պաշտոնապես կհայտարարեն համաձայնագրի մասին։
Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Կատալոնական ակումբը մերժել է թուրինյան ակումբի 70 միլիոն եվրոյի առաջարկը։