«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը խոսել է թիմի վատ արդյունքների մասին։ Հանգստյան օրերին «կարմիր սատանաները» սեփական հարկի տակ 3։1 հաշվով պարտվեցին «Բրայթոնին»։
«Ֆուտբոլիստները տխուր էին և հիասթափված, քանի որ մենք լավ խաղացինք «Արսենալի» հետ խաղում և ավելի վաղ հաղթեցինք «Սաութհեմփթոնին»։ Մենք պետք է ինքներս մեզ նայենք և պատասխանատվություն կրենք։ Մենք խաղադաշտ դուրս եկանք վստահ, որ կարող ենք հաղթել «Բրայթոնին»։ Բայց մենք վատ հանդես եկանք այդ օրը։
Մտածում եմ այն մասին, թե ինչպես կարող եմ օգնել թիմին վերադառնալ այնտեղ, որտեղ ցանկանում ենք լինել»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում BBC-ն։
«Մանչեսթեր Յունայթեդը» հինգշաբթի օրը՝ հունվարի 23-ին, Եվրոպա Լիգայի շրջանակներում կմրցի «Ռեյնջերսի» հետ։ Ռուբեն Ամորիմի թիմն այս պահին Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում է։