«Բարսելոնայի» ղեկավարությունը զբաղված է երիտասարդ աստղի հետ նոր պայմանագրի երկարաձգմամբ

«Բարսելոնայի» ղեկավարությունը զբաղված է թիմի 17-ամյա վինգեր Լամին Յամալի հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգմամբ։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» նախատեսում է Յամալի նոր պայմանագիրը դարձնել երկարաժամկետ և առաջադեմ՝ տարեկան աշխատավարձի բարձրացմամբ, որպեսզի խուսափի Լիոնել Մեսսիի հետ կապված իրավիճակից:

2021 թվականին «բլաուգրանաները» ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացան գրանցել արգենտինացու նոր պայմանագիրը։ Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում անցկացրած 26 խաղում դարձել է 9 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Իսպանացի աստղի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։