«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ժերար Մարտինը կերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
22-ամյա Մարտինը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2023 թվականից։ Այս ընթացքում նա հիմնական թիմի կազմում անցկացրել է 18 հանդիպում և կատարել երկու գոլային փոխանցում։
Մարտինի գործող պայմանագիրը «բլաուգրանայի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։