Կայացան Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրի հանդիպումները, որոնց արդյունքներով որոշվեցին եվրոպական գլխավոր մրցաշարից վաղաժամ դուրս մնացած թիմերը։
Այսպիսով, իսպանական «Ժիրոնան», սերբական «Ցրվենա Զվեզդան», ինչպես նաև ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգը» և «Շտուրմը» յոթ խաղից հետո վաստակեցին ընդամենը երեք միավոր և կորցրին Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու մաթեմատիկական հնարավորությունները։
Բացի այդ, մրցաշարի հաջորդ փուլի ուղեգրի համար չեն կարողանա պայքարել նաև չեխական «Սպարտան» և իտալական «Բոլոնիան»:
Հիշեցնենք, որ դեռ դեկտեմբերին «Յանգ Բոյզը», «Սլովանը» և «Լայպցիգը» կորցրեցին պայքարը շարունակելու իրենց հնարավորությունները՝ պարտվելով մրցաշարի մեկնարկային բոլոր վեց հանդիպումներում։
Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակը, ստորև՝