Նուրի Շահինը մեկնաբանել է իր հեռանալը Դորտմունդի «Բորուսիայից»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 36-ամյա մասնագետը հեռացվել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ Շահինը թիմը գլխավորել է 2024 թվականի հունիսից։
Գերմանիայի առաջնությունում «Բորուսիան» զբաղեցնում է 10-րդ տեղը և այժմ, քանի դեռ չի կայացել 7-րդ տուրի բոլոր հանդիպումները, Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում 13-րդն է։ Նա բոլոր մրցաշարերում 4 անընդմեջ պարտություն ունի։
«Ցավոք սրտի, մենք չկարողացանք իրականացնել թիմի հավակնությունները այս մրցաշրջանում: Այս յուրահատուկ ակումբին ամենայն բարիք եմ մաղթում»,- ասել է «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Նուրի Շահինը։