«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է թիմի վատ արդյունքները։
«Ես ֆուտբոլիստների վրայից չեմ հանում պատասխանատվությունը։ Այն, ինչ ես ասում եմ, այն է, որ դուք պետք է շատ ջանք գործադրեք, որպեսզի գտնեք «Մանչեսթեր Յունայթեդ» թիմը, որը պարտվել է 10 խաղերից 7-ում։ Նույն ֆուտբոլիստները սկսեցին ավելի վատ խաղալ նոր մարզչի հետ։
Սա այն է, ինչ ինձ հիմա ամենաշատն է անհանգստացնում։ Մենք չափազանց նյարդայնանում ենք, երբ գնդակով ենք լինում։ Ուղիղ եմ ասում՝ մենք շատ վատ ենք խաղում, մեր արդյունքները սարսափելի են։
Սրա համար ես կրում եմ ամենամեծ պատասխանատվությունը, քանի որ ես եմ մարզիչը»,- լրագրողներին ասել է Ամորիմը։
«Մանչեսթեր Յունայթեդը» հինգշաբթի օրը՝ հունվարի 23-ին, Եվրոպա Լիգայի շրջանակներում կմրցի «Ռեյնջերսի» հետ։