Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ։ Այս մասին հայտնում է La Galerna-ը։
Ըստ աղբյուրի՝ 26-ամյա անգլիացին մրցաշրջանի ավարտից հետո կմիանա «Լոս Բլանկոսին» և որպես ստորագրման բոնուս կստանա մոտ 18-20 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Տրենտի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա պաշտպանը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։