«Նապոլին» պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենին՝ մեկ պայմանով, որ «կարմիր սատանաները» չխանգարեն վինգեր Ալեխանդրո Գառնաչոյի՝ նեապոլական ակումբ տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է Spazio Napoli-ը։
Աղբյուրի համաձայն, եթե մանկունիանցիները համաձայնվեն, ապա «Նապոլին» պատրաստ է 75 միլիոն եվրոյից պակաս գնով Օսիմհենին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ իտալական ակումբը «կարմիր սատանաներին» առաջարկում է 60 միլիոն եվրո Գառնաչոյի համար։
Այս մրցաշրջանում Օսիմհենը վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։