«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը չի տեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզցիները շահագրգռված չեն եգիպտոսցուն հրավիրելու հարցում՝ ի տարբերություն Սաուդյան Արաբիական «Ալ-Հիլալի»։
Նշվում է, որ «Ալ Հիլալը» ուշադիր հետևում է Սալահի պայմանագրային իրավիճակին, բայց դեռ որևէ քայլ չի անում և սպասում է Սալահին»,- ընդգծել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Սալահի աշխատանքային պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է այս ամառ։