«Միլանը» ցանկանում է գնել «Ռոմայի» կիսապաշտպանին

«Ռոմայի» կիսապաշտպան Մատիաս Սոուլեն կարող է կարիերան շարունակել իտալական մեկ այլ ակումբում։ Այս մասին հայտնում են Calciomercato-ը։

Ըստ աղբյուրի՝ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։ Միլանյան թիմը ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջին առաջարկն արել են արդեն, սակայն այն մերժվել է։

Այս մրցաշրջանում Սոուլեն հռոմեական թիմի կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։