«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ապագան մնում է անորոշ։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, 27-ամյա անգլիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել մեկ այլ ակումբ։ Այդ ակումբը «Մարսելն» է։ Ֆրանսիական թիմը ցանկանում է վարձակալել անգլիացի ֆուտբոլիստին։
«Մարսելը» այժմ գտնվում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում։
Այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։