«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է մնալ ակումբում մրցաշրջանի երկրորդ հատվածում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Ռեշֆորդի ներկայացուցիչները երեքշաբթի հանդիպել են «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուի հետ։ Ինչպես արդեն նշվել է, Ռեշֆորդի տեղափոխությունը կախված կլինի նրանից, որ «Բարսելոնան» կկարողանա մեղմել իրենց աշխատավարձերը։
Միաժամանակ, աղբյուրը նշել է, որ անգլիացին դեռ կարող է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։