«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Պորտուգալացուն չկարողացավ հայտնվել Էնցո Մարեսկայի թիմի մեկնարկային կազմում։ Ըստ լուրերի՝ իտալական «Միլանը» պատրաստ է հարձակվողին այս ամիս վարձավճարով ձեռք բերել։
Լրագրող Բեն Ջեյքոբսի կարծիքով՝ «Չելսին» ամեն գնով չի փորձի պահել Ֆելիշին։ Լոնդոնյան ակումբը կլսի ֆուտբոլիստի համար առաջարկները, եթե այդպիսիք ստացվեն։
25-ամյա ֆուտբոլիստի ներկայիս արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 30 միլիոն եվրո։