«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է այլ ակումբ տեղափոխվել Անգլիա տեղափոխվելուց ընդամենը վեց ամիս անց:
Պորտուգալացուն չկարողացավ տեղ ապահովել Էնցո Մարեսկայի թիմի մեկնարկային կազմում: Ըստ լուրերի՝ իտալական «Միլանը» պատրաստ է հարձակվողին այս ամիս վարձակալությամբ տրամադրել։
Լրագրող Բեն Ջեյքոբսի կարծիքով՝ «Չելսին» ամեն գնով չի փորձի պահել Ֆելիշին. լոնդոնյան ակումբը կլսի խաղացողի համար առաջարկները, եթե այդպիսիք ստացվեն։ Ժոաու Ֆելիշը նախորդ տարվա օգոստոսին 52 միլիոն եվրոյով ձեռք բերեցին Մադրիդի «Ատլետիկոյից»։
25-ամյա ֆուտբոլիստի ներկայիս արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 30 միլիոն եվրո։