Յասպեր Շմեյխելը երկարաձգել է պայմանագիրը «Սելթիկի» հետ մինչև 2026 թվականը։
38-ամյա դարպասապահը շոտլանդական ակումբ է տեղափոխվել 2024 թվականի հուլիսին։ Ընթացիկ մրցաշրջանում Շմեյխելը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում, այդ թվում՝ վեց խաղ Չեմպիոնների լիգայում։
«Սելթիկը» 23 խաղից 60 միավորով գլխավորում է Շոտլանդիայի Պրեմիեր լիգան: Գլազգո Ռեյնջերսից տարբերությունը 13 միավոր է:
Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլում թիմը 6 խաղում վաստակել է 9 միավոր և զբաղեցնում է միջանկյալ 23-րդ հորիզոնականը։