Հանս-Դիտեր Ֆլիկն ամփոփել է «Բենֆիկայի» դեմ հանդիպումը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ամփոփել է «Բենֆիկայի» հետ խաղը։
Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրի խաղում կատալոնական ակումբը հաղթեց 5:4 հաշվով։

«Խենթ հանդիպում էր։ Ամենադրականը մեր ցուցադրած բնավորությունն է։ Մենք վերադարձանք, և դա ուղղակի զարմանալի է: Ահա թե ինչ է իրենից ներկայացնում ֆուտբոլը, և ահա թե ինչու ենք մենք սիրում այն:

Չեմ կարծում, որ երբևէ նման վերադարձ ապրել եմ: Սա անհավանական է:

Առաջին խաղակեսում այնքան էլ լավ չխաղացինք։ Անցումային փուլերում մրցակիցը շատ ուժեղ էր, և նրանք խփեցին առաջին գոլը։ Պետք էր շատ խորը պաշտպանվել։ Մենք սխալ դիրքերում էինք։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ տեսք ունեինք։ Փոխարինումները մեզ շատ օգնեցին այս վերադարձի հարցում», ասել է մարզիչը։