«Բարսելոնայի» գերմանացի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը անդրադարձել է Վոյցեխ Շչեսնիի կատարած կոպտագույն սխալին, որը նա թույլ է տվել ՉԼ 7-րդ տուրի «Բենֆիկայի» դեմ խաղում։
«Ո՞ր խաղացողը երբեք չի սխալվում: Ոչինչ, մենք հաղթում ենք միասին և պարտվում ենք միասին: Խոսքը միայն մեկ խաղացողի մասին չէ: Հոգեբանություն է պետք։ Երբեմն պետք է այդպես խաղալ: Ինձ դուր եկավ այն, ինչ տեսա երկրորդ խաղակեսում։
Շատ կարեւոր է կենտրոնանալ «Վալենսիայի» եւ «Ատալանտայի» դեմ հանդիպումների վրա։ Մի մտածեք, որ կարող եք հանգստանալ։ Ընդհանրապես ոչ։ Շատ թիմեր կարծում են, որ կարող են հայտնվել լավագույն ութնյակում»,- ասել է Հանսի Ֆլիկը։