Ծեծկռտուք Ռաֆինյայի և «Բենֆիկայի» ֆուտբոլիստների միջև

Ռաֆինյան խոսել է Չեմպիոնների լիգայի խաղից հետո «Բենֆիկայի» ֆուտբոլիստների հետ բախման մասին։

ՉԼ ընդհանուր փուլի 7-րդ տուրում «Բարսելոնան» հաղթեց 5։4 հաշվով։ Ռաֆինյան երկու գոլ խփեց, նրա գոլը երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի 6-րդ րոպեին դարձավ հաղթական։

Եզրափակիչ սուլիչից հետո «Բարսելոնայի» վինգերը բախվել է «Բենֆիկայի» խաղացողների հետ, և ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել կոնֆլիկտին։

«Ես հարգում եմ բոլորին։ Երբ ես հեռանում էի խաղադաշտից, որոշ մարդիկ վիրավորեցին ինձ, իսկ ես պատասխանեցի վիրավորանքներին, թեև գիտեմ, որ դա չպետք է անեմ։

Մենք բոլորս բռնկվեցինք։ Եթե ​​նրանք հարգում են ինձ, ուրեմն ես հարգում եմ նրանց»,- ասել է Ռաֆինյան Movistar+-ին տված հարցազրույցում։