Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է հայտնել Ռոնալդ Արաուխոյի ապագայի վերաբերյալ

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Ռոնալդ Արաուխոյի նոր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված կլինի հինգուկես տարով՝ մինչև 2031 թվականի ամառը։

«Փաստաթղթերը կստորագրվեն հինգշաբթի, վաղը»,- գրում է Ռոմանոն իր անձնական սոցցանցում։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը ընդամենը հինգ պաշտոնական հանդիպում է անցկացրել, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։