Էրլինգ Հոլանդը պատասխանել է այն հարցին, թե արդյոք իսպանական ո՞ր գրանդում կցանկանա շարունակել կարիերան

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը պատասխանել է իսպանական Լա Լիգայի մեծ ակումբ հնարավոր տեղափոխության մասին հարցին։

Ինչպես գիտեք, մի քանի օր առաջ Հոլանդը երկարաձգեց պայմանագիրը «Քաղաքայինների» հետ մինչև 2034 թվականի կեսերը։

«Ես հենց նոր ստորագրեցի իննուկես տարվա պայմանագիր, և, իհարկե, գոհ եմ: Ես շատ գոհ եմ իմ ընտրությունից և անհամբեր սպասում եմ երկար տարիներ անցկացնել «Մանչեսթեր Սիթիում», – Հոլանդի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ընդհանուր առմամբ, Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 127 հանդիպում՝ խփելով 112 գոլ և կատարելով 15 գոլային փոխանցում իր թիմակիցներին։