Կայացան Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրի հանդիպումները։ «Լիվերպուլ» – «Լիլ» հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ մերսիսայդցիների հաղթանակով։
34-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Մոհամեդ Սալահը, գոլային փոխանցման հեղինակ դարձավ Քուրթիս Ջոնսը։
62-րդ րոպեին Ջոնաթան Դեյվիդը պատասխան գոլը խփեց՝ գրավելով Ալիսոն Բեքերի դարպասը։
67-րդ րոպեին Հարվեյ Էլիոթը խթեց հաղթական գոլը։
Հիշեցնենք, որ հյուրերը 59-րդ րոպեին խաղում էին տասը հոգով։
այլ արդյունքներ․
«Ատալանտա» – «Շտուրմ» (5:0)
«Մոնակո» – «Ասթոն Վիլա» (1:0)
«Ատլետիկո Մադրիդ» – «Բայեր» (2:1)