Մյունխենի «Բավարիան» սկսել է աշխատանքը Ջեյմի Գիտենսի տրանսֆերի շուրջ։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկություններով՝ մյունխենցիների գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին հավանություն է տվել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանին այս ամառ տեղափոխվելուն։
Մաքս Էբերլը և Քրիստոֆ Ֆրեյնդը ակտիվորեն աշխատում են Գիտենսի հետ պայմանագիր կնքելու վրա և արդեն նախնական բանակցություններ են վարել խաղացողի գործակալների հետ։
Հաղորդվում է, որ «Բավարիան» դիտարկում է Գիտենսին որպես իր առաջին ընտրությունը եզրային հարձակվողի դիրքում:
Այս մրցաշրջանում Գիտենսը Բունդեսլիգայում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։