«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը կրկնել է գերմանացի մասնագետ, այժմ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ձեռքբերումը Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիների հոլանդացի մարզիչը դարձել է իր ակումբի պատմության երկրորդ նոր մարզիչը, ով կարողացել է հաղթել Չեմպիոնների Լիգայում իր թիմի բոլոր առաջին յոթ հանդիպումներում: Ֆլիկը նախկինում նման ռեկորդ էր սահմանել, երբ գլխավորում էր Մյունխենի «Բավարիան» 2019-ից 2020 թվականներին: Այնուհետեւ մյունխենյան ակումբը հաղթել է մրցաշարի բոլոր 11 հանդիպումներում։
Հիշեցնենք, որ եվրագավաթների գլխավոր մրցաշարի 7-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» սեփական մարզադաշտում 2։1 հաշվով հաղթեց «Լիլին»։ Այսպիսով, այս պահին Սլոտի թիմը գլխավորում է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով 21 միավոր։