Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն, ով ներկայումս գլխավորում է Լևերկուզենի «Բայերը», պատասխանել է այն լուրերին, թե Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո որոշել է հեռանալ իսպանական ակումբից։
Ալոնսոն համարվում է Անչելոտտիին փոխարինելու գլխավոր հավակնորդը։
«Ես հանգիստ եմ։ Ես անհանգստանալու բավական պատճառներ ունեմ, հիմա չեմ մտածում այդ մասին»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ալոնսոյի գործող պայմանագիրն գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։