«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտնել է, որ խոսել է «կարմիր սատանաների» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ այս մրցաշրջանում թիմի ցուցադրած խաղի մասին:
«Ես մի քանի անգամ խոսել եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ: Ես գիտեմ ակումբի պատմությունը, բայց հիմա շատ դժվար է լինել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը։
Շատ դժվար է, բայց ես պետք է հավատամ։ Ես փորձում եմ կանչել նրան, որ դրական տրամադրվածություն պահպանի»,- Ամորիմի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 22 տուրերի արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը։