«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է «Պալմեյրասից» բրազիլացի 18-ամյա պաշտպան Վիտոր Ռեիսի տեղափոխության մասին։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Ֆուտբոլիստը հանդես կգա 22 համարի ներքո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի գործարքի ընդհանուր գումարը կկազմի մոտ 40 միլիոն եվրո։