«Նապոլին» պատրաստ է Վիկտոր Օսիմհենին վաճառել անգլիական գրանդին

«Նապոլին» պատրաստ է որոշակի պայմաններով բաց թողնել Վիկտոր Օսիմհենին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական ակումբը Ալեխանդրո Գառնաչոյի համար առաջարկել է 55 մլն եվրո։ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստի համար ցանկանում էր 70 միլիոն եվրո:

Ինչպես գրում է Spazion Napoli-ն, «Նապոլին» պատրաստ է Վիկտոր Օսիմհենին 75 միլիոն եվրոյից ցածր գնով վաճառել անգլիական ակումբին, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չխանգարի Գառնաչոյի տեղափոխությանը։

Օսիմհենն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»: