Մարսելոն կարող է վերադառնալ Եվրոպա

Մադրիդի «Ռեալի» նախկին ձախ պաշտպան Մարսելոն շարունակում է նոր ակումբ փնտրել։

Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակ ունի դեռ անցած տարվա նոյեմբերի սկզբից, երբ խզվեց նրա պայմանագիրը «Ֆլումինենսեի» հետ։

Ինսայդեր Նիկոլո Շիրայի տեղեկություններով՝ բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել են իտալական Ա Սերիայի երկու ակումբների, որոնց անունները դեռևս հայտնի չեն։

Մարսելոն հեռացավ եվրոպական ֆուտբոլից 2023 թվականի սկզբին, երբ հեռացավ հունական «Օլիմպիակոսից»։