Հանգստյան օրերին «Մանչեսթեր Յունայթեդը» հերթական անհաջող պարտությունն է կրել: Ռուբեն Ամորիմի թիմը սեփական հարկի տակ 3-1 հաշվով պարտվել է «Բրայթոնին»:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, խաղից հետո Ամորիմը շատ զայրացած է եղել։ Հանդերձարանում նույնիսկ սեղանները շուռ էին գալիս, աթոռները «թռչում»։
Մարզիչը ֆուտբոլիստներին հասկացրել է՝ «Բարելավիր խաղդ, կամ կգնա դժոխք»:
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 13-րդ տեղը։
Ռուբեն Ամորիմի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հինգշաբթի օրը՝ հունվարի 23-ին, սեփական դաշտում «Ռեյնջերսի» հետ Եվրոպայի լիգայի յոթերորդ տուրում։