Ռուբեն Ամորիմն արդեն երկու ամիս է, ինչ աշխատում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ «Կարմիր սատանաները» ներկայումս զբաղեցնում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի միայն 13-րդ տեղը:
Անցած շաբաթավերջին մանկունիանցիները տանը պարտվեցին «Բրայթոնին» (1:3), սակայն բացասական արդյունքը չազդեց Ամորիմի դիրքի վրա։ Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը նախկինի պես լիովին աջակցում է Ամորիմին:
Պորտուգալացուն երկարաժամկետ նախագիծ է վստահվել, և «Օլդ Թրաֆորդում» ղեկավարները դեռ խուճապի չեն մատնվել: Տեսանելի ապագայում գլխավոր մարզչի փոփոխության մասին խոսք չկա։
Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի հունվարի 23-ին Եվրոպայի լիգայի «Ռեյնջերսի» դեմ։