«Մանչեսթեր Սիթիի» նորեկը՝ Պեպ Գվարդիոլայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Վիտոր Ռեիսը կիսվել է իր մեկնաբանությամբ իր նոր թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։

«Յուրաքանչյուր երիտասարդ ֆուտբոլիստ երազում է աշխատել Պեպ Գվարդիոլայի հետ: Գիտեմ, որ նա կօգնի ինձ դառնալ հնարավոր լավագույն ֆուտբոլիստը»,- Ռեիսի խոսքերն է մեջբերում «քաղաքայինների» մամուլի ծառայությունը։

Այսօր՝ հունվարի 21-ին, «Մանչեսթեր Սիթին» հայտարարեց բրազիլական «Պալմեյրասից» 19-ամյա Ռեիսի տեղափոխության մասին։

Կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը չորսուկես տարով է։ Խոսվում է, որ կենտրոնական պաշտպանի գնումը անգլիական ակումբին արժեցել է 35 միլիոն եվրո։