Լուիս Էնրիկե․ «Հուսով եմ, որ սա մեր ամենակարևոր հանդիպումը չի լինի»

Լուիս Էնրիկեն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի կարևորությունը:
Չեմպիոնների լիգայի յոթերորդ տուրում կհանդիպեն ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին»։ Ֆրանսիական ակումբը 6 խաղից հետո ունի 7 միավոր, իսկ անգլիացիները՝ 8։

«Հուսով եմ, որ մեր ամենակարևոր հանդիպումը կլինի ոչ թե «Մանչեսթեր Սիթիի» դեմ, այլ մի փոքր ուշ այս մրցաշարում, երբ մենք կխաղանք գլխավոր գավաթի համար։ Հույս ունեմ, որ այդպես է, և որ մեզ դեռ կարևոր հանդիպումներ են սպասվում։

Բայց «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը նույնպես առանձնահատուկ է։ Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող էր կանխատեսել, որ «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն յոթերորդ տուրում այսքան միավոր կունենան:

Մենք դեռ չգիտենք, թե քանի միավոր է մեզ անհրաժեշտ հաջորդ փուլ դուրս գալու համար, ասել է փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։