«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պատրաստվում է Մադրիդի «Ռեալին» միանալ 2025 թվականի ամռանը:
«Սերուցքայիները» անգլիացի աստղի հետ պայմանագիր կկնքեն ազատ գործակալի կարգավիճակով:
Ինչպես հայտնում է Sky Sport-ը, «Լիվերպուլը» մտադիր չէ վաճառել Տրենտին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2016 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի վերջին։